Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               

Շոուն շարունակվում է

Շոուն շարունակվում է
27.03.2025 | 13:54

Քանի դեռ ԱԺ-ում թատերաշրջաններ են, Երևանի կրկեսը չի բացվելու։ Շոուն պետք է շարունակվի, այն շարունակվում է։ Ադրբեջանի հետ 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի կետերը «3 միլիոն վարչապետերից»՝ Հայաստանի «հպարտ» քաղաքացիներից թաքուն են պահում, չեն հրապարակում, սակայն հանրության ուշադրությունը շեղում են ՔՊ-ի «գնացքից գցված» Հովիկ Աղազարյանի ենթադրյալ կոռուպցիայի մանրամասներով։ Եթե պայքարում եք կոռուպցիայի դեմ, ինչո՞ւ պետբյուջեից 25 միլիարդ դրամ մսխած «ԱՆԻՖ» հիմնադրամի նախկին ղեկավար Տիգրան Ավինյանի վերաբերյալ քննություն չի կատարվում, նա Հայաստանի լավագույն կեսը կազմող Երևանի քաղաքապետի պաշտոնին է, երևի կառուցապատողների սիրուն աչքերի համար է քաղաքաշինական նորմերի խախտումներով բազմաբնակարան շենքերի շինթույլտվություններ տալիս։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6039

Մեկնաբանություններ